Արենիում անցկացված գինու փառատոնը կօգնի զբոսաշրջության զարգացմանն ու միջազգային շուկա հայկական գինու դուրս գալուն

10.10.2011, 11:34
Արենիում անցկացված գինու փառատոնը կօգնի զբոսաշրջության զարգացմանն ու միջազգային շուկա հայկական գինու դուրս գալուն
Արենիում անցկացված գինու փառատոնը կօգնի զբոսաշրջության զարգացմանն ու միջազգային շուկա հայկական գինու դուրս գալուն

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում կազմակերպված գինու փառատոնն աջակցում է հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանն ու կարող է օգնել միջազգային շուկա հայկական գինու դուրս գալուն:

 - рис.1Շաբաթ օրը Արենիում կայացել է Գինու երրորդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում գինու ութ գործարաններ մրցել են «Ոսկե տակառիկ 2011» մրցանակի համար:

Գինու գործարանների ներկայացուցիչները մրցել են «Լավագույն կարմիր չոր գինի» անվանակարգում, որի հաղթող է ճանաչվել «Գինեթաս» ընկերությունը:

Բացի այդ, գյուղի 40 գինեգործներ մրցել են «Լավագույն տնական գինի» անվանակարգում, որի հաղթողը՝ Արենի գյուղի խաղողագործ Նվեր Ղազարյանն արժանացել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պատվոգրին:

Փառատոնի ընթացքում «Բեխտերևկա» գինու գնորդների շրջանում խաղարկվել է դեպի Պրահա երկու ավիատոմս: Հաղթող է ճանաչվել երկու տարեկան Զավեն Ստեփանյանը:

Նշելով փառատոնի անցկացման նպատակները՝ կազմակերպիչներն ու հյուրերն ընդգծել են փառատոնի դերը զբոսաշրջության զարգացման գործում, ինչպես նաև տեղական արտադրողներին ցուցաբերվող աջակցությունը, որոնց գինիներն ունեն միջազգային շուկա դուրս գալու բոլոր հնարավորությունները:

 - рис.2«Եթե մենք ցանկանում ենք լինել զբոսաշրջության հայտնի, ճանաչված և գրավիչ կենտրոն, ապա Երևանում և հայկական առանձին համայնքներում պետք է ավելի հաճախ ու բարձր մակարդակով կազմակերպվեն նմանատիպ միջոցառումներ», - փառատոնի ընթացքում լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա նշել է, որ տարեցտարի ավելանում է փառատոնին աջակցող կազմակերպությունների թիվը: Այսպես, այս տարի տեղի համայնքի բնակիչները ստեղծել են «Արենի» հիմնադրամը, որը զբաղվում է փառատոնի կազմակերպչական հարցերով:

 - рис.3Այս ամենի կապակցությամբ փառատոնի ժյուրիի նախագահ, սոմելյե Սերժ Ղուկասյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բոլոր բարենպաստ կլիմայական պայմանները՝ խաղող աճեցնելու և բարձրորակ գինի արտադրելու համար, ինչը թույլ կտա մեր երկրին դուրս գալ միջազգային շուկա:

Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանն իր հերթին ընդգծել է, որ այս միջոցառումը թույլ կտա աջակցել ոչ միայն Արենիի, այլև մերձակա գյուղերի բնակիչներին:

Փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան հայկական հայտնի ազգագրական «Կարին» պարային համույթը, արվեստի տարբեր դպրոցների սաներ և ժողովրդական երգիչներ:

Արենի գյուղում Գինու փառատոնն անցկացվում է 2009 թ.-ից ՀՀ էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարությունների աջակցությամբ: Փառատոնի անցկացման համար ընտրվել է Արենի գյուղը, քանի որ այստեղ հայ հնագետները հայտնաբերել են գինու հնագույն մամլիչի հետքեր:-0-