Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զբոսնել են Հանրապետության հրապարակում

07.10.2011, 10:52
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զբոսնել են Հանրապետության հրապարակում

Նախօրեին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին զբոսնել են Հանրապետության հրապարակում, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահները դիտել են «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական և հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից:

Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:--0-