Ֆրանսիայի նախագահը ցանկանում է վստահ լինել 2012 թվականի ընտրություններին ֆրանսահայերի աջակցության հարցում

06.10.2011, 17:28
Ֆրանսիայի նախագահը ցանկանում է վստահ լինել 2012 թվականի ընտրություններին ֆրանսահայերի աջակցության հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի նպատակը ոչ միայն երկու պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդումն է, այլ նաև Ֆրանսիայի հայկական համայնքի աջակցության հարցում վստահություն ունենալը 2012 թվականի նախագահական ընտրություններում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նախագահ Սարկոզին հինգշաբթի երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Հոկտեմբերի 7-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Սարկոզին կայցելի Ադրբեջան և Վրաստան:

«Այդ այցը, անկասկած, ներքաղաքական նշանակություն ունի պարոն Սարկոզիի համար, քանի որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ նրա քաղաքական դիրքն այնքան էլ բարենպաստ չէ: Ֆրանսահայ համայնքի քաղաքացիների աջակցությունը կարևոր նշանակություն ունի, քանի որ հայկական համայնքը բավականին մեծ ու ազդեցիկ է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Իսկանդարյանը:

Ֆրանսիայում ապրում է ամենամեծաթիվ հայկական համայնքը՝ մոտ կես միլիոն մարդ:

Բացի այդ, ինչպես ավելացրեց հայ քաղաքագետը, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները «քննարկելու շատ բան ունեն»՝ հաշվի առնելով երկու երկրների գործընկերային հարաբերությունները:

Երևանում Հյաաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ սարգսյանը և Նիկոլա Սարկոզին կմասնակցեն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը: Ծրագրված է նաև  երկու նախագահների մասնակցությունը ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստյեն Լեպաժի արձանի նվիրատվության արարողությանը:  -0-