Լիբանանի բարձրագույն ղեկավարությունը նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան. խոսնակ

04.10.2011, 18:20
Լիբանանի բարձրագույն ղեկավարությունը նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում Հայաստան կայցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Բերրին նշել է նաև, որ տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում և հուսալի ու ամուր կամուրջ է երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև:

Տիգրան Սարգսյանն իր հերթին ափսոսանք հայտնելով, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրված այցելությունը Հայաստան չկայացավ՝ վերահաստատեց իր հրավերը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ այդ այցի շրջանակում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին կմասնակցեն գործարարներ երկու երկրներից, ինչն էլ կնպաստի հայ-լիբանայան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:-0-