Մինասյանը հրապարակել է Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին խաղերում Հայաստանի հավաքականի կազմը

03.10.2011, 12:45
Մինասյանը հրապարակել է Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին խաղերում Հայաստանի հավաքականի կազմը
Մինասյանը հրապարակել է Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին խաղերում Հայաստանի հավաքականի կազմը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի կազմը, որը պատրաստվելու է հոկտեմբերի 7-ին Մակեդոնիայի հավաքականի հետ սեփական հարկի տակ կայանալիք և հոկտեմբերի 11-ին Իռլանդիայի հավաքականի հետ արտագնա խաղերին՝ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում:

Հավաքական հրավիրված են դարպասապահներ Ռոման Բերեզովսկին («Խիմկի» Ռուսաստան), Գևորգ Կասպարովը, («Միկա»), պաշտպաններ Սարգիս Հովսեփյանը, Արտակ Եդիգարյանը, Արթուր Յուսպաշյանը, Վարազդատ Արոյանը (բոլորը՝ «Փյունիկից»), Հրայր Մկոյանը («Միկա»), Ռոբերտ Արզումանյանը, («Յահելոնիա», Լեհաստան),  Վալերի Ալեքսանյանը  («Սանատ Նաֆթ», Իրան), Լևոն Հայրապետյանը («Լեխիա», Լեհաստան), կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանը («Բանանց»), Հենրիխ Մխիթարյանը («Շախտյոր», Դոնեցկ), Կառլեն Մկրտչյանը («Մետալուրգ», Դոնեցկ), Էդգար Մալաքյանը («Փյունիկ»), Արազ Օզբիլիսը («Այաքս»), Զավեն Բադոյանը («Իմպուլս»), հարձակվողներ Գևորգ Ղազարյանը («Մետալուրգ», Դոնեցկ), Մարկոս Պիզելլին («Մետալուրգ», Դոնեցկ), Էդգար Մանուչարյանը («Ուռալ», Եկատերինբուրգ), Յուրա Մովսիսյանը («Կրասնոդար»), Արթուր Սարկիսովը («Շիննիկ», Յարոսլավլ):

Ազգային հավաքականը հոկտեմբերի 3-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Երկուշաբթի տեղի կունենա բաց մարզում, իսկ հոկտեմբերի 6-ին նախատեսված է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Մակեդոնիայի հավաքականի հետ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղական ժամանակով ժամը 20:00-ին:

Հոկտեմբերի 10-ին հայ ֆուտբոլիստները կմեկնեն Իռլանդիա, որտեղ նույն օրը  փակ մարզում կանցկացնեն «Ավիվա» մարզադաշտում (առաջին 15 րոպեն բաց է լրատվամիջոցների համար):

Իռլանդիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական В խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորություններ:

Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա  առաջատարը ռուսներն են։

Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։

Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։--0—