«Օրինաց երկիր» կուսակցությունն ինքնուրույն կգնա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին. փոխնախագահ

29.09.2011, 16:00
«Օրինաց երկիր» կուսակցությունն ինքնուրույն կգնա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին. փոխնախագահ

«Օրինաց երկիր» կուսակցությունն ինքնուրույն է գնալու Հայաստանի խորհրդարանական ընտրություններին և վստահ է, որ լրջորեն ներկայացվելու է խորհրդարանում, հինգշաբթի լրագրողներին ասաց «Օրինաց երկիր» («ՕԵ») կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: 

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ին:

«Մենք միշտ ինքնուրույն ենք գնացել ընտրությունների և այսօր մեր կառույցների ամրապնդման վրա ենք աշխատում: Մեր կողմից ստացած ձայներն անցկացրած աշխատանքի արդյունք կլինեն, և վստահ եմ, որ միանշանակ խորհրդարանում լուրջ ներկայացուցչություն կունենանք»,- ասաց Շահգելդյանը:

Նա նշեց, որ կուսակցության հնարավորություններն իրական են, և տվյալ պահին «ՕԵ»-ն զբաղված է քաղաքական և հրապարակային աշխատանքով:

Ինչպես կարծում է քաղաքական գործիչը, իրենց կողմից անցկացրած հարցումների համաձայն՝ բնակչությունը սկսել է ավելի շատ հասկանալ «ՕԵ»-ի դիրքորոշումը և աջակցել այն:

Իշխող կոալիցիայի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:--0--