Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել

28.09.2011, 14:53
Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Բեռլինում հանդիպումներ տեղի ունեցան նաև Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաև ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ: -0-