Հայաստանի հարավում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վնասվածքներ են ստացել

26.09.2011, 14:01
Հայաստանի հարավում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վնասվածքներ են ստացել
Հայաստանի հարավում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վնասվածքներ են ստացել

Հայաստանի հարավում՝ Տաթև-Գորիս մայրուղու վրա, ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վնասվածքներ են ստացել, հաղորդում է հանրապետության Ոստիկանության պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 24-ին` ժամը 21.00-ի սահմաններում,  Տաթև-Գորիս ճանապարհի 27-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը` 35-ամյա Շիրազ Վարդազարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: -0-