Հայ ձյուդոիստները երկու ոսկե մեդալ են նվաճել Բելգիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

22.09.2011, 19:42

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը երկու ոսկե մեդալ է նվաճել Բելգիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիտարյանը:

Առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 16-20-ը:

«Եվրոպայի առաջնության բարձրագույն մեդալներ ստացան Գոռ և Գարիկ Հարությունյանները 55 և 60 կգ քաշային կարգերում»,- ասաց Խիտարյանը:

Նրա խոսքով՝ երկու մրցանակակիրներն առաջնության ընթացքում հաղթանակ են տարել վեց մարտերում:

Ընդհանուր առմամբ, Բելգիայի ԵԱ-ում Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում բացի Գոռ և Գարիկ Հարությունյաններից ընդգրկվել են նաև վեց մարզիկներ՝ Սերյոժա Ալեքսանյանը (55 կգ), Արսեն Թովմասյանը (60 կգ), Դավիթ Ղազարյանը, Պարգև Փարիկյանը  (66 կգ), Անդրանիկ Չափարյանը (73 կգ), Մհեր Թավաքալյանը (81 կգ) և աղջիկներից՝ Երջանիկ Կարապետյանը (40 կգ).

Մարզիկներին ուղեկցել է հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը: -0-