Երևանի կենտրոնում անցկացվող միջոցառման մասնակիցները քսան տարվա ընթացքում ընդունված ՀՀ օրենքների սկավառակ են ստացել

16.09.2011, 16:32

Երկրի անկախության 20 տարվա ընթացքում ընդունված ՀՀ ողջ օրենսդրությունը պարունակող սկավառակն անվճար բաժանվել է Երևանի կենտրոնում կազմակերպված միջոցառման մասնակիցներին:
Սկավառակը թողարկել է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, շուրջ 2 հազար օրինակով թողարկված սկավառակն անվճար տրամադրվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին, ուսանողներին:

«Դա թույլ կտա հայացք նետել մեր օրենսդրությանը և տեսնել դրա զարգացման հեռանկարները»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ առանց օրենսդրության զարգացման պետության զարգացումը պարզապես անհնար է:

Նախարարը շնորհակալություն հայտնեց «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ին՝ պետության կայացման հարցում ներդրում կատարելու համար և հույս հայտնեց, որ դա մեկանգամյա ակցիա չի լինելու:

Միջոցառումը նվիրվել է սեպտեմբերի 21-ին տոնվող ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին: -0-