ՀՀ ոստիկանապետը մտադիր է հարթել ոստիկանների կոպիտ վերաբերմունքի դեպքերը մայրաքաղաքի կրպակատերերի նկատմամբ

15.09.2011, 15:45
ՀՀ ոստիկանապետը մտադիր է հարթել ոստիկանների կոպիտ վերաբերմունքի դեպքերը մայրաքաղաքի կրպակատերերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոտիկանապետ Ալիկ Սարգսյանը պատրաստ է հարթել մայրաքաղաքի կրպակատերերի նկատմամբ ոստիկանների կոպիտ վերաբերմունքի հետ կապված դեպքերը:

«Եթե տեղական ինքանակառավարման մարմին համարվող քաղաքապետարանը որոշում է ընդունում, ապա Ոստիկանությունը միայն կատարող է: Եթե կարմիր բերետով մարդը ձեր նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել, ապա ես եմ դրա համար պատասխանատվություն կրում և կհարթեմ դա»,- ասաց Սարգսյանը կառավարության շենքի մոտ տաղավարների ապամոնտաժման և ոստիկանների կոպիտ վերաբերմունքի կապակցությամբ բողոքի ակցիա անցկացնող կրպակատերերին:

Ոստիկանապետը կոչ արեց քաղաքացիներին մտնել Ոստիկանության դրության մեջ, քանի որ, մի կողմից, գոյություն ունի կրպակների ապամոնտաժման որոշումը, մյուս կողմից՝ տաղավարների սեփականատերերը սպառնում են ինքնահրկզիմամբ:

Միաժամանակ, արտահայտելով տաղավարների ապամոնտաժման փաստով սեփական կարծիքը, նա հայտարարեց, որ այդ գործընթացն ավելի սահուն կդարձներ:

«Դա կարելի էր անել երեք-չորս տարի առաջ, ոչ թե այսօր: Կամ էլ դա պետք է արվեր  որոշ ժամանակ անց, որպեսզի մարդիկ հասկանային, որ իրենց առջև տեղափոխման խնդիր կա, և իրենք պետք է տեղափոխվեն մեկ-երկու տարվա ընթացքում»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ապամոնտաժման երևույթը բխում է քաղաքի շահերից, և ասաց, որ այդ հարցը Ոստիկանության լիազորության սահմաններից դուրս է, սակայն քաղաքացիներին հնարավորինս օգնելու պատրաստակամություն հայտնեց:

Նա հավելեց, որ չի կարող արգելել քաղաքապետարանին տաղավարների ապամոնտաժման գործընթացի իրականացման հարցում: -0-