«Արմավիայի» Երևանից դեպի Մոսկվա ամենօրյա չվերթերի թիվը կրճատվել է մինչև չորսը

13.09.2011, 16:30
«Արմավիայի» Երևանից դեպի Մոսկվա ամենօրյա չվերթերի թիվը կրճատվել է մինչև չորսը
«Արմավիայի» Երևանից դեպի Մոսկվա ամենօրյա չվերթերի թիվը կրճատվել է մինչև չորսը

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հաղորդում է Երևանից դեպի Մոսկվա կանոնավոր չվերթերի իրականացման հաճախականության կրճատման մասին՝ ներկայիս օրական հինգից մինչև չորս անգամ:

«2011թ.-ի սեպտեմբերի 12-ից հետաձգվում է Երևան-Մոսկվա (Վնուկովո)-Երևան ուղղությամբ U8 520/519 կանոնավոր չվերթերի իրականացումը»,- երեքշաբթի հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Այսպիսով, հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 13-ից մեկ չվերթ է իրականացնելու դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան և երեք չվերթ՝ «Վնուկովո»:

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ Ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է շաբաթական մոտ 100  չվերթ:--0--