Վիկ Դարչինյանը միջոցներ կներդնի Երևանում մարզական դպրոց բացելու համար

09.09.2011, 18:55
Վիկ Դարչինյանը միջոցներ կներդնի Երևանում մարզական դպրոց բացելու համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շրջանակների աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը մտադիր է խոշոր միջոցներ ներդնել Երևանում մարզական դպրոցի բացման համար, ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց բռնցքամարտիկը:

Ըստ նրա՝ դպրոցի բացումը կոմերցիոն նպատակներ չի ունենալու և բացառապես ուղղված է Հայաստանի բռնցքամարտի զարգացմանը:

«Ես ուզում եմ զերծ պահել մեր երիտասարդությանը հանցավոր միջավայրից, որպեսզի նրանք լրջորեն մտածեն մարզական կարիերիայի մասին, բայց դրա համար անհրաժեշտ է դպրոցներ բացել, որտեղ նրանք կկարողանան պրոֆեսիոնալ մակարդակով բռնցքամարտ սովորել»,- նշեց մարզիկը:

Դարչինյանը IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն է, IBF, WBA և WBC վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (41 մրցապայքար, 38 հաղթանակ)։

 «Հայաստան և աշխարհ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կայացած Դարչինյան-Մբամբա մրցապայքարն ավարտվել է հայ բռնցքամարտի անվերապահ հաղթանակով։ Մրցապայքարը 12 ռաունդ է տևել՝ «Կատաղի ցուլը» հաղթեց միավորների շնորհիվ, այդ կերպ պաշտպանելով IBO վարկածով աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ -0-