Հոկտեմբերին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար «Թեժ գիծ» կբացվի. Օմբուդսմեն

09.09.2011, 16:50
Հոկտեմբերին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար «Թեժ գիծ» կբացվի. Օմբուդսմեն

2011թ.-ի հոկտեմբերին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին արագ արձագանքման համար նոր «թեժ գիծ» կբացվի, ուրբաթ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ըստ նրա՝ գիծը կբացվի Օմբուդսմենի գրասենյակի նախաձեռնությանը միացած յոթ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Միաժամանակ Անդրեասյանն ասաց, որ վերացրել է օմբուդսմենի գրասենյակին առընթեր նախկինում գործող «թեժ գիծը», քանի որ այն չի արդարացրել իրեն:

«Առաջիկայում մենք ուզում ենք համախմբել մեր «թեժ գծերը» և լինել այնտեղ, որտեղ հնարավոր են մարդու իրավունքների հնարավոր խախտումներն ու բռնության դեպքերը»,- ուրբաթ Հայաստանում խոշտանգումների և նվաստացուցիչ ու անմարդկային հարաբերությունների մասին Եվրահանձնաժողովի զեկույցի քննարկման ընթացքում ասաց Անդրեասյանը:

Նա նշեց, որ տվյալ նախաձեռնությանը հետագայում կմիանան ՄԱԿ-ի և Եվրահանձնաժողովի փորձագետները:

«Թեժ գծի» համարը դեռ չի հրապարակվել: -0-