Դյուրավառ հեղուկով լցված շիշ է հայտնաբերվել մի կնոջ մոտ, ով փորձել է մտնել ՀՀ գլխավոր դատախազության շենք

08.09.2011, 19:39
Դյուրավառ հեղուկով լցված շիշ է հայտնաբերվել մի կնոջ մոտ, ով փորձել է մտնել ՀՀ գլխավոր դատախազության շենք

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 7-ին 66-ամյա մի կին անցաթղթով ցանկացել է մուտք գործել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ, հաղորդում է ոստիկանական մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 15.00-ին։

Հաղորդագրության համաձայն, կինը հայտնել է, որ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով: Կինը ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է  բացատրություն տալուց։Կատարվում է նախաքննություն: -0-