ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը Մեծ Բրիտանիայում դեսպան է նշանակվել

08.09.2011, 15:19
ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը Մեծ Բրիտանիայում դեսպան է նշանակվել
ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը Մեծ Բրիտանիայում դեսպան է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  Կարինե Ղազինյանին նշանակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն)՝ նրան ազատելով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ղազինյանը զբաղեցրել է ԱԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը 2009թ.-ի սկզբից։ Մինչ այդ նա Գերմանիայում դեսպան է եղել։ -0-