Հայաստանի լեզվի պետական տեսչությունն օրենքի խախտման 60 դեպք է բացահայտնել

07.09.2011, 14:32
Հայաստանի լեզվի պետական տեսչությունն օրենքի խախտման 60 դեպք է բացահայտնել

Հայաստանի լեզվի պետական տեսչությունն ընթացիկ տարվա սկզբին Երևանում լեզվի օգտագործման մասին օրենսդրության խախտման 60 դեպք է գրանցել, ասաց Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար,  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։

«Այդ 60 խախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, և արդեն դատարանում երկու հայցով շահել ենք»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Երիցյանը։

Նա հատուկ ընդգծեց անվանումների ցուցանակների խնդիրը, որոնց զգալի մասը գրված է օտար լեզվով։

Երիցյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա ընթացքում խախտման այդ տեսակի շրջանկաներում  21 արձանագրություն է կազմվել, դրանցից յոթը տնտեսական սուբյեկտները կամավոր վերացրել են խախտումները, իսկ մնացած 14 դեպքի առթիվ դատական հայցեր են կազմվել։

Երիցյանն ընդգծեց, որ խախտումների բացահայտման և ուղղումների գործընթացը պարզեցված է, «Գովազդի մասին» օրենքում և վարչական իրավախախտումների մասին Օրենսգրքում մի շարք փոփոխությունների շնորհիվ։

Նա նաև տեղեկացրեց, որ լեզվի պետական տեսչությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հեռուստատեսությամբ լեզվական  խախտումների դեպքերի բացահայտման մասին առաջարկը։ -0-