Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի է խաղացել չեխերի հետ և շարունակում է ընտրական խմբում միանձնյա առաջատար լինել

07.09.2011, 10:40

Հայաստանի երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկան) շարունակում է իր խմբում միանձնյա գտնվել առաջատարի դիրքում՝ Եվրո-2013 ընտրական փուլում հյուրերի դաշտում չեխերի հետ ոչ-ոքի խաղալով։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։

56-րդ րոպեին հաշիվը բացել է հայկական հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, իսկ 10 րոպե անց չեխ ֆուտբոլիստներին հաջողվել է պատասխան գնդակ խփել։

Երեք խաղերի արդյունքում Հայաստանի հավաքականը յոթ միավորով գտնվում է առաջատարի դիրքում երրորդ ընտրական խմբում։

Տվյալ պահին երկրորդ տեղը զբաղեցնում է Չեխիան, որը երկու խաղ է անցկացրել։ Երրորդ տեղում է Ուելսի հավաքականը, որը երեքշաբթի խաղալու է չեռնոգորցիների հետ։

Վերջին տեղը զբաղեցնում է Անդորրայի հավաքականը, որը տանուլ է տվել բոլոր չորս խաղերը։ -0-