Ճանապարհային ոստիկանության նոր ղեկավարը կիրականացնի իր վրա դրված հստակ գործառույթները. ՀՀ ոստիկանության պետ

01.09.2011, 15:00
Ճանապարհային ոստիկանության նոր ղեկավարը կիրականացնի իր վրա դրված հստակ գործառույթները. ՀՀ ոստիկանության պետ

Ճանապարհային ոստիկանության նոր ղեկավարը կիրականացնի իր վրա դրված հստակ գործառույթները, ասաց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։

 Օգոստոսի 30-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության կողմից՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։

«Ներկայում Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնի թեկնածուների ընտրություն է իրականացվում, չեմ թաքցնի, որ 8-10 թեկնածուների անձնական գործերը ես եմ հանել (քննարկումից)»,- հինգշաբթի կառավարական նիստից հետո լրագրողներին ասաց Սարգսյանը։
Ըստ նրա, այսուհետ Ճանապարհային ոստիկանության պետը մի փոքր այլ կարգավիճակով է հանդես գալու և ուղղակիորեն զբաղվելու է իր գերատեսչության աշխատանքի որակի բարձրացմամբ։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն խոսակցությունները, որ գնդապետ Օհանյանը նախօրեին ցուցմունք է տվել ոստիկանության պետի դեմ, Սարգսյանն ասաց, որ ոչ մի կապ չունի այդ գործի հետ՝ «հաշվի առնելով ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային որակները»։
Խոսելով այն մասին, թե Օհանյանը ձերբակալվելու է, թե ոչ, ոստիկանության պետը նշեց, որ չի կարող ոչինչ կանխատեսել։

«Այժմ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է անցկացնում քրեական գործի շրջանակներում։ Իմ կողմից գողության փաստ է գրանցվել, որոնք հիմնավորված են համապատասխան պարզաբանումներով, և ես նյութերը Հատուկ քննչական ծառայություն եմ տվել, որը կպարզի, ինչ ճանապարհներով է այն (բենզինը) «լվացվել»։ Այսօր կամ վաղը որոշում կկայացվի, որը (քննչական ծառայությունը) կներկայացնի դատարան և դատարանը կորոշի՝ ձերբակալության հարց կա, թե ոչ»,- ասաց նա։

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հատուկ քննչական ծառայությունը, տվյալ քրեական գործի մասնակիցներից մեկը նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության սպայական 2-րդ գումարտակի նախկին հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանն է, ով  ձերբակալվել է անցած ուրբաթ։

Գործի նյութերի համաձայն, Կարախանյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, նպատակային նշանակմամբ 277 հազար լիտրից 121 հազար լիտր բենզին է օգտագործել, որը նախատեսված էր իրեն ենթակա գերատեսչությունների աշխատանքը կազմակերպելու համար։-0-