Մեդվեդևը կոպտորեն միջամտել է Ադրբեջանի ներքին գործերին, Բաքուն պետք է պատասխան տա՝ միանալով Նաբուկոյին. ադրբեջանցի փորձագետ

31.08.2011, 14:40
Մեդվեդևը կոպտորեն միջամտել է Ադրբեջանի ներքին գործերին, Բաքուն պետք է պատասխան տա՝ միանալով Նաբուկոյին. ադրբեջանցի փորձագետ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը եզրահանգումներ են արել «հնգամյա պատերազմից», Ադրբեջանի ներքին գործերին Ռուսաստանի կոպիտ միջամտություն է, կարծում է ադրբեջանցի փորձագետ, Հանրապետական այլընտրանք շարժման համանախագահ Իլհար Մամեդովը:

Օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանին խաղաղության հարկադրելու գործողությունը, որը Ռուսաստանն իրականացրեց 2008 թ.-ին Հարավային Օսեթիայում, «լուրջ դաս» դարձավ Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Կարծում եմ, որ սա Ռուսաստանի կողմից կոպիտ միջամտություն է մեր ներքին գործերին, որին ի պատասխան՝ Մոսկվան պետք է առաջիկայում պատասխան ստանա «Նաբուկո» նախագծին, ինչպես նաև անդրկասպյան գազատարին Ադրբեջանի ակտիվ միանալու տեսքով», - ասել է Մամեդովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված օն-լայն հարցազրույցի ժամանակ:

«Նաբուկո» նախագիծը ենթադրում է դեպի եվրոպական երկրներ բնական գազի փոխադրում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Ավստրիայի տարածքով։ Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը և նախատեսում է տարեկան 31 խորանարդ մետր գազի փոխադրում։

Հայաստանում և Ադրբեջանում հետաքրքրություն առաջացնող խնդիրների և գործընթացների շուրջ երկու երկրների լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Այլընտրանքային տեղեկատվություն հայ-ադրբեջանական երկխոսության մեջ» նախագծի շրջանակներում:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատները:-0-