Փրկարարները փնտրում են հնգամյա երեխային, ով անհետացել է Սևանա լճի հանգստյան գոտում

24.08.2011, 13:29
Փրկարարները փնտրում են հնգամյա երեխային, ով անհետացել է Սևանա լճի հանգստյան գոտում
Փրկարարները փնտրում են հնգամյա երեխային, ով անհետացել է Սևանա լճի հանգստյան գոտում

Նախօրեին երեկոյան հնգամյա երեխա է անհետացել Սևանա լճի լողափերից մեկից ոչ հեռու գտնվող հանգստյան գոտում, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Ահազանգը ստանալուց հետո ոոնողական աշխատանքներին անմիջապես ներգրավվել են մոտակա լողափերում հերթապահու­թյուն իրականացնող  ջրափրկարարները, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգվել են հանգստյան գոտուն հարող անտառը, ճահճուտները, հարակից գտնվող շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանավակով ստուգվել են մոտակա լողափերը:

«Մինչև օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ, 2006թվամանին ծնված Էդուարդ Սիրամարգյանը չի հայտնաբերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-