Երևանում կողոպուտի և ծեծի են ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներից մեկն ու նրա ընտանիքը

22.08.2011, 14:37
Երևանում կողոպուտի և ծեծի են ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներից մեկն ու նրա ընտանիքը

Երևանում ավազակային հարձակում է կատարվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և նրա ընտանիքի անդամների վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ կիրակի վաղ առավոտյան դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են Ազիզյանի` Կիլիկիա թաղամասում գտնվող տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ (շուրջ 8,2 հազար դոլար), 20 հազ. դոլար, ոսկե զարդեր և արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի:

Ազիզյանին, նրա կնոջը և դստերը տրվել են դատաբժշկական ուղեգրեր:

Կատարվում է նախաքննություն:-0-