Հայաստանում տեղի ունեցած ավտովթարից Վրաստանի քաղաքացի է տուժել

20.08.2011, 14:18
Հայաստանում տեղի ունեցած ավտովթարից Վրաստանի քաղաքացի է տուժել

Վրաստանի քաղաքացի է տուժել հինգշաբթի ուշ երեկոյան Թալին-Գյումրի ավտոճանա­պարհին տեղի ունեցած ավտովթարից, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

«Ժամը 23.09-ին ահա­զանգ է ստացվել այն մասին, որ Թալին-Գյումրի ավտոճանա­պարհի 2-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ավտոմեքենայի ուղևոր` Վրաստանի 27-ամյա քաղաքացի Թեյա Պանայոտին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի հիվանդանոց, իսկ այնուհետև` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ մեքենայի ղեկին եղել է Վրաստանի քաղաքացի Գոգա Միրաշվիլին:-0-