Թալինցի դեռահաս աղջիկը թունավորվել է մկնդեղից

17.08.2011, 15:36
Թալինցի դեռահաս աղջիկը թունավորվել է մկնդեղից

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 15-ամյա աղջիկ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց մկնդեղից թունավորումով, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Ծառայության տվյալներով` տուժածը՝ Շղարշիկ գյուղի բնակիչ Հայարփի Հարությունյանը, նախօրեի երեկոյան Թալինի հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնությունը։

Ներկայում բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար։ -0-