Հայաստանում պահվող ադրբեջանցի գերին ԿԽՄԿ-ի միջոցով նամակ է փոխանցել իր ընտանիքին

17.08.2011, 14:59
Հայաստանում պահվող ադրբեջանցի գերին ԿԽՄԿ-ի միջոցով նամակ է փոխանցել իր ընտանիքին
Հայաստանում պահվող ադրբեջանցի գերին ԿԽՄԿ-ի միջոցով նամակ է փոխանցել իր ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի գերի Ռոման Հուսեյնովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նամակ է փոխանցել Ադրբեջանում գտնվող իր ընտանիքին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԿԽՄԿ-ի տեղական ներկայացուցչությունից:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Հուսեյնովի հետ ԿԽՄԿ-ի պատվիրակության հանդիպումը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ՝ օգոստոսի 12-ին:

«Հուսեյնովին ընտանիքի կողմից նամակ է փոխանցվել: Այնուհետև նա ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին պատասխան նամակ է փոխանցել իր մտերիմներին», - նշեց նա:

Ադրբեջանի բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզօղլու Հուսեյնովը 2010 թ.-ի օգոստոսի 27-ին ինքնակամ հանձնվել է հայ դիրքապահներին Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում:-0-