ՀՀ նախագահը Կիպրոսում կդիմավորի «Արմենիա» առագաստանավի անձնակազմին և կմեկնի Աստանա՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու

12.08.2011, 13:36
ՀՀ նախագահը Կիպրոսում կդիմավորի «Արմենիա» առագաստանավի անձնակազմին և կմեկնի Աստանա՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Արմենիա» առագաստանավի շրջանակներում «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավագնացությունը մեկնարկել է 2009թ.-ի մայիսի 28-ին Վալենսիա նավահանգստում:

Նավագնացության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում չի անտեսվել տիեզերքի ոչ մի անկյուն, որտեղ գոնե մեկ հայ է բնակվում:«Արմենիան» խարիսխն իջեցրել է հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ լողալով երեք օվկիանոսների ջրերով՝ Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական:

Միաժամանակ օգոստոսի 12-ին նախագահը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-