ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը Դաշինքի գլխավոր քարտուղարին Հայաստան է հրավիրել

02.08.2011, 15:44
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը Դաշինքի գլխավոր քարտուղարին Հայաստան է հրավիրել
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը Դաշինքի գլխավոր քարտուղարին Հայաստան է հրավիրել

Օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ օգնական, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին Հայաստան է հրավիրել՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար, նախօրեին Բրյուսելում Եդիգարյանի և Գրաբար-Կիտարովիչի  հանդիպումից հետո հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` հանդիպման սկզբին ՀՀ առաքելության ղեկավարը շնորհավորեց Գրաբար-Կիտարովիչին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրան աշխատանքային նոր ոլորտում:

Արմեն Եդիգարյանը և Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը քննարկեցին հանրային դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության զարգացումը՝ նշելով, որ այդ գործընթացին նպաստում են 2007 թվականից  Հայաստանում մեկնարկած ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները և արդեն չորս տարի Երևանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը: -0-