Լեհաստանի նախագահը տիկնոջ հետ այցելել է Մատենադարան

28.07.2011, 19:31
Լեհաստանի նախագահը տիկնոջ հետ այցելել է Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հինգշաբթի տիկնոջ` Աննա Կոմորովսկայայի հետ այցելել է հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Երևան:

Մատենադարանի աշխատակիցները Լեհաստանի նախագահի և նրա տիկնոջ համար շրջայց են կազմակերպել, որի ընթացքում մանրամասն պատմել են ինստիտուտի ցուցանմուշների մասին:

Այցի վերջում Կոմորովսկին Մատենադարանին է նվիրել 1505 թ.-ի «Արվեստ և արհեստ» գրքի պատճենը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի ազգային գրադարանում:

Բացի այդ, նա գրառում է կատարել Մատենադարանի գրառումների մատյանում, որտեղ, մասնավորապես, շնորհակալություն է հայտնվում «հայ ժողովրդի մշակույթի և հոգու հետ ծանոթանալու հնարավորության տրամադրման համար»:

Մատենադարանի ղեկավարությունն իր հերթին Լեհաստանի նախագահին է նվիրել հայկական մանրանկարչության ալբոմ, 10-րդ դարի հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը հայերեն լեզվով, հնագույն գրառման մանրակերտ, Լեհաստանում բնակվող հայերի մասին պատմող գրքեր և բրոշյուրներ:

Մատենադարանը հիմնադրվել է 1957թ.-ին։ Այնտեղ պահվում են շուրջ 17 հազ. ձեռագրեր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության վերաբերյալ՝ հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։-0-