Հայկական իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև երկխոսությունը ցուցադրական բնույթ է կրում. ընդդիմադիր քաղաքական գործիչ

26.07.2011, 15:17
Հայկական իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև երկխոսությունը ցուցադրական բնույթ է կրում. ընդդիմադիր քաղաքական գործիչ

Հայկական իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև երկխոսությունը ցուցադրական բնույթ է կրում և չի վերաբերում երկրի խորը խնդիրներին, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

Իշխող կոալիցիայի և Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների միջև երկխոսության  աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումն անցկացվում է հուլիսի 26-ին։ Կոալիցիոն ուժերի և ՀԱԿ-ի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ փակ դռների ետևում։

«Հավատացեք ինձ, դատելով մարզեր կատարած մեր այցերից՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն օրեցօր ավելի մտահոգիչ և լարված է դառնում, այն ժամանակ, երբ մենք խոսում ենք երկու քաղաքական ուժերի միջև ինչ-որ ցուցադրական գործընթացի մասնի»,-երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալավերդյանը։

Ավելին, ըստ նրա՝ իշխանություններն ու ընդդիմադիր ՀԱԿ-ը հակված են միանման հայացքների և դիրքորոշումների՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։

Մասնավորապես պատգամավորը նշեց ինչպես Ղարաբաղի հարցի մասին դիրքորոշումը, այնպես էլ անցկացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ -0-