Հայաստանում համաներմամբ ավելի քան 540 մարդ է ազատ արձակվել

25.07.2011, 14:31
Հայաստանում համաներմամբ ավելի քան 540 մարդ է ազատ արձակվել
Հայաստանում համաներմամբ ավելի քան 540 մարդ է ազատ արձակվել

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում, հուլիսի 22-ի տվյալներով, համաներմամբ ազատ է արձակվել 547 մարդ, չորեքշբաթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:

Միաժամանակ կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:

Համաներումը հանրապետությունում հայտարարվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 26-ին հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:

Համաներմամբ ազատ արձակվածների թվում են նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ովքեր դատապարտվել էին 2008 թ.-ի մարտյան անկարգությունների գործի շրջանակներում:-0-