ՀՀ նախագահը պաշտոնապես պատասխանել է Մեդվեդևի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջարկներին

22.07.2011, 13:40
ՀՀ նախագահը պաշտոնապես պատասխանել է Մեդվեդևի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջարկներին
ՀՀ նախագահը պաշտոնապես պատասխանել է Մեդվեդևի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջարկներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական պատասխան է տվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկներ պարունակող ուղերձին, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հուլիսի սկզբին Երևան և Բաքու կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձն ու առաջարկները:-0-