Արենի գյուղը գինու տուրիզմի կենտրոն կդառնա

21.07.2011, 15:28
Արենի գյուղը գինու տուրիզմի կենտրոն կդառնա

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արենի գյուղը հնարավոր է շուտով գինու տուրիզմի կենտրոն դառնա, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ էմին Երիցյանը:

«Այս տարվա հոկտեմբերին մենք նախատեսում ենք խոշոր նախագիծ իրականացնել Հայաստանի հարավային մարզում՝ Արենի գյուղում, որտեղ ինչպես հայտնի է, գինու արտադրության բազմաթիվ տնտեսություններ կան, և հաճախ գինու փառատոներ են անցկացվում», - նշեց Երիցյանը:

Գինու փառատոնն ավանդաբար անցկացվում է աշնանը Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում: Փառատոնի շրջանակներում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում, այդ թվում նաև կազմակերպվում է գինու, պանրի համտես, պատրաստվում է քաղցրեղեն, քամվում է խաղող, ինչպես նաև կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ և մրցույթներ:

Երիցյանի խոսքերով՝ այս մարզում նախատեսվում է իրականացնել «գինու ճանապարհ» տուրիստական նախագիծը, որի էությունն է Արենիում արտադրվող գինին վերածել տուրիստական արտադրանքի:-0-