ՀՀ նախագահը շնորհավորել է ֆրանսիացիներին Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ

14.07.2011, 13:50
ՀՀ նախագահը շնորհավորել է ֆրանսիացիներին Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորել է ֆրանսիացիներին Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ

Հինգշաբթի Բաստիլի գրավման օրվա տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում և բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:

«Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն, և Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում»,- ընդգծել է նախագահը։

Փարիզն ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, տոնում է Ելիսեյան դաշտերում անցկացվող ավանդական երթով, բայց կրկին առանց հանդիսավոր ընդունելիության և առաջին անգամ՝ առանց առաջին տիկին Կառլա Բրունիի, ով ամառային նստավայրում հանգստանում է հղիության վեցերորդ ամսում։

Այս տարի երթը կնվիրվի Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտի զորամասերին և արտասահմանյան ռազմական գործողություններից վերադարձող զինվորներին։

Ֆրանսիայի ամենահայտնի փողոցով ընդհանուր առմամբ կանցնեն 5035 զինծառայողներ։ Երթին կմասնակցի 300 միավոր տեխնիկա, 240 ձի և 84 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Ելիսյան դաշտերում տեղի ունեցող ավիաշոուն կտևի յոթից ութ րոպե։ Օդում ֆրանսիացիները մասնավորապես կտեսնեն «Ռաֆալ», «Սուպեր Էտանդար» և «Մարիժ 2000» կործանիչները։ -0-