ՀՀ ԱԳ փոխնախարարը կմասնակցի Բրյուսելում ԵՄ շրջանակներում կայանալիք երեք նիստերին

13.07.2011, 17:22
ՀՀ ԱԳ փոխնախարարը կմասնակցի Բրյուսելում ԵՄ շրջանակներում կայանալիք երեք նիստերին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որտեղ հուլիսի 14-ին կմասնակցի «Եվրոպական հարևանության քաղաքականության» վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նույն օրը Բրյուսելում կկայանա նաև արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր:

Այցի հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին: -0-