Կողոպտել են ՀՀ սփյուռքի նախարարի բնակարանը. թերթ

12.07.2011, 13:36
Կողոպտել են ՀՀ սփյուռքի նախարարի բնակարանը. թերթ

Վերջերս կողոպտել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը, երեքշաբթի հաղորդում է «Հրապարակ» թերթը։

Հրապարակումների համաձայն` անհայտ գողերն 46 հազար դոլար գումարի չափով  ոսկե իրեր են գողացել։

Թերթը հիշեցնում է, որ վերջերս կողոպտել են նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետի, Հայաստանում «Լինսի» հիմնադրամի նախկին ներկայացուցիչներից մեկի տունը։ «Ոչ մի դեպքում գողի ինքնությունը չի հաստատվել»,- նշվում է պարբերականում։ -0-