Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ

12.07.2011, 13:24
Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգա գետում «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Նախագահը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

1995թ.-ին Չեխոսլովակիայում կառուցված «Բուլղարիա» երկտախտակամած շոգենավը խորտակվել է կիրակի օրը Վոլգայում՝ ափից 3 կմ հեռավորության վրա`կայծակի ժամանակ։ Նավը Բոլգար քաղաքից Կազան էր գնում։

Ըստ ճշգրտված տվյալների՝ նավում 208 մարդ է եղել (այդ թվում՝ 148 զբոսաշրջիկ, 35-ը՝ անձնակազմ, 25-ը՝ ոչ գրանցված անձինք)։ Ջրից դուրս են բերվել 55 զոհվածների մարմինները (13 տղամարդու, 37 կանանց, 5 երեխաների), նրանց ինքնությունը հաստատվում է։

Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 55, փրկվել է 79 մարդ, մնացածի ճակատագիրն անհայտ է։

Աղետի հանգամանքները ճշտվում են։

Թաթարստանի իշխանությունների որոշմամբ՝ երեքշաբթի սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ «Բուլղարիա» շոգենավի խորտակման հետևանքով զոհերի։ -0-