Հայաստանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը

11.07.2011, 13:31
Հայաստանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը
Հայաստանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն:

«Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ», - նշվում է Նալբանդյանի հայտարարության մեջ:

Հարավային Սուդանի անկախության պաշտոնական հռչակումը տեղի է ունեցել շաբաթ օրը կես տարի տևած անցումային շրջանի ավարտից հետո, որը սկսվեց հյուսիսային մասից Հարավային Սուդանի բաժանման մասին հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո:

Հանրաքվեի ժամանակ Հարավային Սուդանի բնակիչների ավելի քան 98 տոկոսը կողմ քվեարկեց Հարավային Սուդանի տարածքում ինքնուրույն պետության ստեղծմանը, որը սեփական անկախության համար մի քանի տասնյակ տարի է պատերազմում էր Հյուսիսի կառավարության հետ:

Սուդանի ժողովրդական-ազատագրական շարժման առաջնորդ Սալֆա Քիհիր Մայրդիթը ստանձնեց Հարավային Սուդանի առաջին նախագահի պաշտոնը:-0-