Հայ հնագետները երկրի հարավում Տիրգանի Մեծի ժամանակաշրջանի իրեր են հայտնաբերել. թերթ

08.07.2011, 13:56
Հայ հնագետները երկրի հարավում Տիրգանի Մեծի ժամանակաշրջանի իրեր են հայտնաբերել. թերթ
Հայ հնագետները երկրի հարավում Տիրգանի Մեծի ժամանակաշրջանի իրեր են հայտնաբերել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հնագետները Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում պեղել են ոսկե և արծաթե զարդեր ու մետաղադրամներ, որոնք պատկանում են մ.թ.ա 95-55 թթ.-ին թագավորած Տիգրան Մեծի ժամանակաշրջանին, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:

Թանկարժեք այլ գտածոների թվում է պարթևական Միհրդատ Երկրորդ արքայի պատկերով մետաղադրամը:

Թերթի համաձայն՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի կարասային թաղումները պատահականորեն հայտնաբերել է Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը:

Այժմ հնագետները շարունակում են պեղումները: Այս պահին հայտնաբերվել է կարասային երկու թաղում:

Տիգրան Մեծը Արտաշիսյան դինաստիային պատկանող Ծովից ծով Հայաստանի արքան է եղել, նա գերեվարվել է պարթևական Միհրդատ Երկրորդ արքայի կողմից (123—87) և ստիպված է եղել իր թագավորության դիմաց զիջել մի քանի սահմանային մարզեր:-0-