Ընտանիքի, սիրո և հավատարմության ռուսական օրը կնշվի Հայաստանում

08.07.2011, 13:48
Ընտանիքի, սիրո և հավատարմության ռուսական օրը կնշվի Հայաստանում

Ռուս հայրենակիցների ընտանիքներն ուրբաթ Երևանում կնշեն Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից:

«Հուլիսի 8-ին ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում Ընտանիքի, սիրո և հավատարմության ռուսական օրվա առթիվ կտոնեն 25 տարուց ավել օրինական ամուսնությամբ ապրող ռուս հայրենակիցների ընտանիքների օրը, ովքեր պահպանում են սերն ու հավատարմությունը և փոխանցում են ընտանեկան ավանդույթներն ու արժեքներն իրենց երեխաներին և թոռներին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ 13 երջանիկ ընտանիքներ կստանան ՌԴ Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվա կազմկոմիտեի պատվոգրեր և հուշամեդալներ:

Այդ հուշամեդալների միջնորդության մեջ նշվում է, որ սրանք  ընտանեկան զույգեր են, որոնք ամուր ավանդույթներով օրինակելի ընտանիքի օրինակ են ծառայում, որոնք ուղղված են ընտանեկան արժեքների բազմապատկմանը, նրանց իրենց ընտանեկան օջախում պահպանել են փոխըմբռնումն ու աջակցությունը, խաղաղությունն ու համերաշխությունը: Զույգերի շրջանում կան ընտանիքներ, որոնք սիրով և  հավատարմությամբ ապրում են արդեն 57 տարի:

Տոնն առաջին անգամ հայտնվել է ռուսական օրացույցում 2008 թ.-ի հուլիսի 8-ին՝ որպես Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր:

Օրը պատահական չի ընտրվել, արդեն շուրջ 780 տարի հուլիսի 8-ին ուղղափառները հիշում են Սուրբ Պետրոս և Ֆևրոնիա Մուրոմսկիներին, ովքեր ընտանեկան երջանկության, սիրո և հավատարմության հովանավորներ են:

Հուլիսի 8-ը մարդիկ վաղուց համարում են սիրո օր, այն պարզապես ստեղծված է պսակադրությունների համար: Հին ժամանակներում Ռուսաստանում կար մի հին ու բարի ավանդույթ. հուլիսի 8-ին մարդիկ նշում էին նշանադրության տոնը: -0-