Մոսկվայից ժամանած տղամարդը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում

07.07.2011, 15:39
Մոսկվայից ժամանած տղամարդը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում
Մոսկվայից ժամանած տղամարդը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները դասալքության կասկածանքով ձերբակալել են Մոսկվայից ժամանած 33-ամյա տղամարդու, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Տղամարդը 2009 թ. հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ձերբակալությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ -0-