Համբույրի համաշխարհային օրը կնշվի Երևանի սիրահարների այգում

06.07.2011, 13:37
Համբույրի համաշխարհային օրը կնշվի Երևանի սիրահարների այգում
Համբույրի համաշխարհային օրը կնշվի Երևանի սիրահարների այգում

Համբույրի համաշխարհային օրը, որը ողջ աշխարհում նշվում է հուլիսի 6-ին, Երևանի բնակիչները կտոնեն խորհրդանշական վայրում՝ Սիրահարների այգում։

Նման նախաձեռնությամբ են հանդես եկել Facebook սոցիալական ցանցի օգտվողները։ Խմբին արդեն միացել է 2 հազար մարդ։

«Համբույրների համաշխարհային օրվա հայրենիքը Մեծ Բրիտանիան է։ Հենց միգամած Ալբիոնի ափերին դեռևս 19-րդ դարի վերջին համարեցին, որ համբույրն արժանի է սեփական տոն ունենալ... Եվ այսպես, համբուրվեք և երջանիկ եղեք»,- նշվում է Facebook-ի հրավերի էջում։

Ակցիայի մասնակիցները կհավաքվեն Այգում տեղական ժամանակով 16։00-22։00-ը։ -0-