ՀՀ Լոռու մարզում օձը խայթել է հնգամյա մի տղայի. ԱԻՆ

01.07.2011, 13:08
ՀՀ Լոռու մարզում օձը խայթել է հնգամյա մի տղայի. ԱԻՆ

ՀՀ Լոռու մարզում հնգամյա մի տղա նախօրեին տեղափոխվել է հիվանդանոց օձի խայթոցի նախանշաններով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Տուժածը 2006 թ.-ին ծնված Թորգոմ Բրուտյանն է, ով տեղափոխվել է Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Այժմ տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:-0-