ՀՀ նախագահը սփյուռքում կրթության ոլորտի մի շարք գործիչների պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սփյուռքում կրթության ոլորտի մի շարք գործիչների «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրելու մասին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, մեդալներով են պարգևատրվել Բեյրութի «Հայկազյան» համալսարանի դասախոս Կարո Առաքելյանը (Լիբանան), հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը (Վրաստան), գրող, լեզվաբան Պետրոս Հաճյանը (Արգենտինա), հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Կարապետ Ճուհարյանը (Սիրիա), Թեհրանի ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Նորիկ Միքայելյանը (Իրան):
ՀՀ նախագահը պարգևատրման մասին հրամանագիրը ստորագրել է մայրենի լեզվի օրվա առթիվ, հայ ինքնության պահպանման և գաղթօջախներում հայոց լեզվի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:-0-

