437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի անկարգությունների բոլոր մեղավորները պատժվելու են. Քոչարյան

16:35
05 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղի ուենցած անկարգությունների բոլոր մասնակիցները պատժվելու են։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի խոսքերով, յուրաքանչյուրը պետք է ստանա իր արարքներին համապատասխան և արժանի պատիժ։ «Առաջին հերթին պետք է պատժվեն կազմակերպիչները, որոնք իրենց գործողություններով հասցրեցին նրան, որ ցուցարարները վերածվեցին անկառավարելի ամբոխի»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, հատուկ վերաբերմունք է լինելու նրանց նկատմամբ, ովքեր զենք և պայթուցիկ նյութեր են կիրառել։

«Դա մարդկանց մեկ այլ կատեգորիա է, որոնք այսօր կազմակերպիչների հետ միասին թաքնվում են իրավապահ մարմիններից և արդարադատությունից, սակայն մենք գիտենք, թե որտեղ նրանց փնտրենք»,- ասաց Քոչարյանը։

Նախագահը նշեց, որ անկարգությունների մասնակիցներին արված ոստիկանության կոչը, որպեսզի նրանք կամավոր ներկայանան բաժին, կօգնի ավելի արագ վերականգնել իրադարձությունների պատկերը և հանրությանը լիարժեք և հստակ տեղեկատվություն տալ։

Ըստ Քոչարյանի, հանրահավաքի մասնակիցներին կարելի է բաժանել երեք խմբի։ Առաջին խմբում հանրահավաքների ագրեսիվ տրամադրված կազմակերպիչներն են, որոնցից են «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և նրանք, ովքեր, հասկանալով իրավիճակի բարդությունը, փորձում էին հանգստացնել մարդկանց, ինչպես Դավիթ Շահնազարյանը (Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ ազգային անվտանգության ծառայության նախկին պետը)։

Մասնակիցների երկրորդ խմբում, նախագահի կարծիքով, զենքի և պայթուցիկ նյութերի գործածությամբ ոստիկանների վրա կատարված հարձակումների կազմակերպիչներն են։

«Զոհերի մեղքը հենց այս խմբի մասնակիցների վրա է։ Քանի որ նրանց գործողությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 130 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են։ Ոստիկանության դեմ այս հարձակումները կազմակերպված բնույթ էին կրում»,- ասաց Քոչարյանը։

Երրորդ խումբը, ըստ նախագահի, ցուցարարներն են, որոնք չեն մասնակցել հարձակումներին, սակայն ակտիվորեն մասնակցել են թալանին։

 «Այս երեք խմբերն էլ տարբեր աստիճանի մեղավորություն ունեն և նրանց նկատմամբ մոտեցումը պետք է տարբեր լինի։ Սակայն շատ անարդար կլիներ, եթե իրավապահ մարմինները, առանց պատժելու հրահրիչներին և կազմակերպիչներին, զբաղվեին միայն այն մարդկանցով, ովքեր հենց իրենք էին դարձել այդ հանրահավաքի զոհերը։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ներկա են եղել հանրահավաքին, սակայն չեն մասնակցել ոստիկանության հետ բախումներին»,- ասաց Քոչարյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ շարունակել են բողոքի ցույցը։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին