ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ

16.04.2019, 12:14
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։
ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։

Ինչպես հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, այցը կտևի մինչև ապրիլի 18–ը։

Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։

Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։

Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ -0-