485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի հայկական համայնքը երկու երկրների կապերն ամրապնդելու հզոր ռեսուրս է. դեսպան
14:30
12 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ–ի հայկական համայնքը երկու երկրների կապերն ամրապնդելու հիանալի ռեսուրս է, հինգշաբթի ասաց ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ–ի Խաղաղության կորպուսի կամավորների երդմնակալության հանդիսավոր արարողության ընթացքում։

«Այսօրվա միջոցառումը շատ ուրախալի է մեզ համար։ Մենք ԱՄՆ դեսպանատան մեր գործընկերների հետ միասին հպարտությամբ ենք մասնակցում։ Այսօր Խաղաղության կորպուսի 39 նոր անդամներ երդում կտան` դառնալով կազմակերպության կամավորներ», – ընդգծեց Միլսը։

Դեսպանը նաև նշեց, որ շատ իմաստներով այդ մարդիկ Հայաստանում ԱՄՆ–ի իսկական դեսպաններ են. նրանք ապրում են հայկական ընտանիքներում, հայկական համայնքներում և գյուղերում` դասավանդելով անգլերեն, ինչպես նաև տրամադրում են ամերիկյան մանկարժական պրակտիկա։

Դիվանագետը նաև ընդգծեց, որ ԱՄՆ–ն բարձր է գնահատում հայերի ներդրումն ամերիկյան մշակույթի, բիզնեսի, տնտեսության և այլ ոլորտներում։

«Այդուհանդերձ, ԱՄՆ–ի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Ամերիկայում բնակվող հայերի հետ մեր կապերով։ Մենք Հայաստանի հետ կիսում ենք միևնույն արժեքները, նպատակներն ու ուղղությունները», – ավելացրեց Միլսը։

Երդմնակալության արարողությանը մասնակցել են տարբեր ազգության 21–76 տարեկան 39 կամավորներ։
Ուսումն ավարտելուց հետո կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ երկու տարվա ընթացքում անգլերեն կդասավանդեն գյուղերի և համայնքների աշակերտներին։

Խաղաղության կորպուսը ստեղծվել է 1961 թ.–ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից։ Այս ընթացքում 200 հազար կամավորներ ծառայություն են անցել ավելի քան 100 երկրներում։ 1992 թ.–ից մինչև օրս Հայաստան է այցելել ավելի քան 750 կամավոր։

Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ` տրամադրել մասնագիտական օգնություն հյուրընկալ երկրին, աջակցել ամերիկացիների գաղափարներն ու աշխարհընկալումն ավելի լավ հասկանալու և հյուրընկալ երկրի ժողովրդի հետ ամերիկացիների ավելի լավ ծանոթանալու հարցում։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։