416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

Վիետնամի Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

15:41
15 Դեկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 8-ին Հոշիմին քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», հղում անելով Վիետնամում ՀՀ դեսպանությանը, Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը նշանակալից իրադարձություն է, ինչը վկայում է երկու ժողովուրդների ու պետությունների միջև մշտապես ամրապնդվող, հարատև հարաբերությունների մասին և հետագա զարգացման միտումների մասին։

«Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և տիկին Վալյա Կաժոյանը (Valia Gokoyan Kazhoyan), Վիետնամի արտաքին գործերի նախարարության Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը, Հոշիմին քաղաքում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը, ինչպես նաև Հոշիմին քաղաքի հյուպատոսական կորպուսի անդամներ, վիետնամցի և օտարերկրացի գործարարներ, Հոշիմինում բնակվող հայեր և լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը: Նրանք նախ շնորհավորել են Գրեգորի Օհաննեսյանին նշանակման կապակցությամբ: Այնուհետև անդրադարձել են Հայաստանի և Վիետնամի միջև ընթացիկ հարաբերություններին և ապագայում համագործակցության զարգացմանը: Ելույթ ունեցողներն ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության երկարամյա պատմությունը, որն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ առևտրատնտեսական, ներդրումային և զբոսաշրջային:

Այնուհետև ելույթով հանդես է եկել Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը։

Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին և ՀՀ դեսպանության անձնակազմին Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի նշանակման հարցում իր թեկնածությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է երկու երկրների միջև առկա կապերի հետագա ամրապնդումը և համագործակցության նոր ուղիների ձևավորման կարևորությունը: Գրեգորի Օհաննեսյանը նշել է համատեղ նպատակները և փոխադարձ հարգանքը՝ որպես հիմնական շարժիչ ուժեր՝ երկկողմ հարաբերությունների ավելի մեծ բարձունքների առաջ մղելու համար:

ՀՀ պատվավոր հյուպատոսը նաև հավելել է, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը կխթանի հաղորդակցության դյուրացումը, մշակութային փոխանակումը և Հայաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիետնամի գրեթե բոլոր և այլ օտարերկրյա պետությունների խոշոր ընկերությունների կենտրոնակայանները և ներկայացուցչությունները հիմնականում տեղակայված են Հոշիմին քաղաքում: Օհաննեսյանը նշել է նաև, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններում նոր էջ է բացում՝ լի լավատեսությամբ և ապագայի վերաբերյալ երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականով:

Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է ընդունելությունը, որտեղ ներկայացված էին հայկական խոհանոցը, ինչպես նաև Վիետնամ ներկրվող հայկական «Արարատ» կոնյակներն ու «Ջերմուկ» հանքային ջուրը»,- ասված է հաղորդագրության մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
25 Ապրիլի 2024
Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում․ ՌԴ ԱԳՆ
Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում
10:50
25 Ապրիլի 2024
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
ՌԴ–ն նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
16:56
24 Ապրիլի 2024
Էրդողանը Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայում բնակվող հայ համայնքին
Էրդողանը ապրիլի 24-ի ուղերձում ցավակցություն է հայտնել «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին»
16:10
23 Ապրիլի 2024
Ղազախստանն առաջարկել է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ղազախստանը դիմել է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով
16:02
23 Ապրիլի 2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Սփյուռքին վտանգ է սպառնում Հայաստանի իշխանությունների կողմից. թուրքագետ
Թուրքագետը կարծում է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
15:35
23 Ապրիլի 2024
Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Էրդողանն ասել է, որ հուսով է, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»
17:07
22 Ապրիլի 2024
Անվտանգության բնական գծերը քանդվում են․ ԱԳ նախկին նախարարը քննադատում է Երևանի և Բաքվի միջև սահմանների հարցով համաձայնությունը
Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը, կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը
12:12
19 Ապրիլի 2024
Արցախից ռուս խաղաղապահների հեռացումը կարող է վկայել Կովկասում ՌԴ–ի ազդեցության որոշակի նվազման մասին․ Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների հեռանալն Արցախից կարող է վկայել ազդեցության որոշակի նվազման մասին, կարծում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը