ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը:
Այս մասին գրել է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Facebook-յան իր էջում։
«Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երեւանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք», - գրել է նա։
Նշենք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են 2023թ.–ի աշնանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում