ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ

17.10.2019, 20:43
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ:
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում հաստատել է, որ ՌԴ ԱԳՆ–ն Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Ստեփանակերտում Արցախի բարեկամների համաժողովին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մասնակցության կապակցությամբ։

Загружается новость ... "Лево"

Հոկտեմբերի 11–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը, որին մասնակցել է 30 երկրի 150 ներկայացուցիչ։

«Կարող եմ հաստատել, որ մենք դիվանագիտական խողովակներով ստացել ենք նման փաստաթուղթ», – ասել է Զախարովան` հիշեցնելով, որ ԱԳՆ–ի կայքում հրապարակված է զգուշացում այն մասին, որ Ղարաբաղ այցելած քաղաքացիներին «ադրբեջանական կողմը հետագայում մերժում է երկիր մտնելու հարցում»։

«Ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման ուղիների շուրջ ՌԴ ԱԳՆ–ի դիրքորոշումը լավ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ապա ակտուալ են բոլոր գնահատականները, բոլոր հայտարարությունները, որոնք մինչ այդ արվել են ռուսական կողմից։ Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով` Մինսկի գործընթացի շրջանակում», – նշել է Մարիա Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ քաղաքական գործիչները, օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք արտահայտվում են Ղարաբաղի թեմայով, ներկայացնում են իրենց անձնական տեսակետը։

«Այս հարցի շուրջ պաշտոնական տեսակետը ներկայացնում են գործադիր իշխանության ինստիտուտները», – նշել է Զախարովան։–0–