Պուտինը Եվրախորհրդի նախագահին հայտնել է` ինչ է քննարկելու Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ

24.11.2021, 21:11

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Միշելի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են Ղարաբաղի մասին 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացմանը, այդ թվում` խաղաղ կյանքի հաստատմանը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը։ Հենց այս հարցերն է նախատեսվում քննարկել Սոչիում նոյեմբերի 26–ին կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման ժամանակ։–0–